«ՏՈՄԷՐ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2015 թվականին: Ընկերությունն առաջարկում է բազմատեսակ ծառայություններ գնումների ոլորտում ֆիզիկական և իրավաբանական անձանց համար: Ընկերության առաջընթացն ու զարգացումը ապահովվում է բարձրակարգ ու արհեստավարժ մասնագետների շնորհիվ: 2018 թվականին ստեղծվեց eltender.am կայքը, որտեղ տեղադրվում են գնումներին առնչվող բազմաբովանդակ ինֆորմացիա: Ընկերության ծառայություններից օգտվողների թիվը ավելանում է տարեց տարի,ինչը փաստում է,որ մասնագետների կողմից մատուցվում է որակյալ ծառայություններ և բարձր է վստահելիության ցուցանիշը՝ ինչու չէ նաև ի շնորհիվ eltender.am կայքի հնարավորինս պարզեցված տարբերակով ներկայացված լինելու: Բացի ընկերության ծառայություններից օգտվող տնտեսվարողներից «ՏՈՄԷՐ» ՍՊԸ-ն ունի նաև բազմաթիվ կնքված պայմանագրեր փակ բաժնետիրական ընկերությունների, պետական ոչ առևտրային ընկերությունների հետ, որոնց մատուցում է ծառայություններ գնումների ոլորտում:
eltender.am գրասենյակի առաքելությունը՝ ստեղծել կայուն, երկարաժամկետ հարաբերություններ, վստահելիություն, ապահովել բարձր որակ, հասանելիություն, ապահովել գաղտնիություն, աշխատանքի օպերատիվություն, հետևողականություն:
eltender.am գրասենյակի անձնակազմը՝ բանիմաց, հոգատար, նպատակասլաց և իրենց գործի գիտակ երիտասարդ մասնագետներ:
eltender.am կայքը՝ հարմարավետ, պարզ, արդյունավետ հարթակ բոլոր տնտեսվարողների համար:
Հարգելի գործընկեր
Այս հնարավորությունը հասանելի է գրանցված ընկերությունների համար